Logo

«Ինտերն» Ինձագիին փոխարինելու համար 4 տարբերակ է դիտարկում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:24 / 08.09.2022• ՍՊՈՐՏ
Ինտեր-Ինձագի

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից ընթացիկ մրցաշրջանում:

Sportmediaset-ի տեղեկություններով, «Ինտերը» դիտարկում է Սիմոնե Ինձագիին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հարցը:

Իտալացի մասնագետին փոխարինելու համար դիտարկում են Մաուրիսիո Պոչետինոյի, Կլաուդիո Ռանիերիի, Մարսելո Բիելսայի և Ռոբերտո դե Ձերբիի տարբերակները:

Հիշեցնենք, որ «Ինտերը», որի կազմոմ խաղում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեպտեմբերի 7-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»:

«Ինտերն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղից հետո 9 միավորով 8-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ