Logo

Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ

13:43 / 16.03.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում։ Շվեյցարացի ֆունկցիոների պաշտոնավարման ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը կայացել է մարտի 16-ին Ռուանդայում։ 52-ամյա շվեյցարացին ֆուտբոլային գլխավոր կառույցի նախագահի միակ թեկնածուն էր:

Հիշեցնենք, որ Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, նա վերընտրվել էր 2019 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ