Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ:
Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում Հունաստանի երկրորդ դիվիզիոնում։ Նա 20 խաղում վաստակել էր 437 միավոր, առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր:
Մանուչարյանը նախկինում հանդես է եկել նաև Լատվիայի և Ղազախստանի առաջնություններում:





