«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որն այժմ խաղում է ճապոնական «Վիսել Կոբեում», խոսել է կատալոնական ակումբի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին: Ակումբը մեղադրվում է Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախկին նախագահին կաշառելու մեջ:
«Գործի մասին տեղեկությունները հայտնի են, և ես հասկանում եմ, որ ամեն ինչ ստուգվում է՝ ինչ է եղել, մենք այդ մասին կիմանանք ավելի ուշ։ Ես լիովին համոզված եմ, որ նման բան երբեք չի եղել։ Միայն մի բան կարող եմ ասել՝ երբ խաղում էի, ոչ մի տարօրինակ բան չէի զգում ու չէի տեսնում։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այլ կերպ է մտածում»,- 2002-2018 թվականներին «Բարսելոնայում» խաղացած 38-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Football-Espana-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Նեգրեյրան 2001-2018 թվականների ընթացքում ընդհանուր 7.3 միլիոն եվրո է ստացել «Բարսելոնայից»:
Կատալոնական ակումբը Ժոան Գասպարի նախագահության տարիներին մրցավարական կոմիտեի փոխնախագահին վճարել է 135 288 եվրո 2001/02 մրցաշրջանում և 139 535 հազար եվրո՝ 2002/03 մրցաշրջանում:
Ժոան Լապորտայի առաջին նախագահության տարիներին Նեգրեյրան սկսել է ավելի շատ վաստակել: 2003/04 մրցաշրջանում նրան վճարել են 145 758 հազար եվրո, իսկ 2009/10 մրցաշրջանում՝ 573 398 հազար:
Սանդրո Ռոսելի ժամանակ (2010-2014) գումարի չափը գրեթե չի փոխվել, իսկ Խոսեպ-Մարիա Բարտոմեուի օրոք Նեգրեյրայի ծառայությունները սկսել են ավելի թանկ գնահատվել և երկու տարում վճարվել է 1,6 միլիոն եվրո:
Էնրիկես Նեգրեյրան ցուցմունք տալիս հայտարարել է, որ վճարումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները սպասարկել են այնպես, ինչպես բոլոր թիմերի դեպքում: