Logo

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Ինիգո Մարտինեսի հետ

21:36 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում», հայտում է Relevo-ն:

Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականը: 31-ամյա ֆուտբոլիստն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա կատալոնական ակումբին:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ Մարտինեսն ուժեղ բնավորություն և հաղթողի հոգեբանություն ունի ու իր փորձը կփոխանցի երիտասարդներին: 

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն «Աթլետիկի» կազմում մասնակցել է 16 խաղի, խփել 1 գոլ: Transfermarkt-ը 18 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ