Ինքնասպան է եղել ղազախ հայտնի ծանրորդ Վլադիմիր Սեդովը, հայտնում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարզիկի մարմինը հայտնաբերվել է Դոստիկ գյուղում, որտեղ նա ապրում էր։ Սեդովը 35 տարեկան էր:
Ծանրորդը 2009 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն: Սեդովը 2009 և 2016 թվականներին նվաճել էր նաև Ասիայի առաջնության ոսկե մեդալը, սակայն այդ մեդալները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) վերցրել էր նրանից:
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ վերստուգվել էր Սեդովի դոպինգ թեստի նմուշը (2008թ. ՕԽ-ի ժամանակ հանձնած), որի մեջ հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց: Բացի մեդալներից զրկելուց, IWF-ն նաև 8 տարով որակազրկել էր ծանրորդին:


