«Նոայի» եզրային պաշտպան Սանա Գոմեշը կարող է դառնալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից արտասահման ամենաուշագրավ տեղափոխութուններից մեկի մասնակիցը:
VNews-ին հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել հունգարական «Դեբրեցենից»: Այս պահին աֆրիկացի ֆուտբոլիստը Հայաստանում չէ և փորձում է պայմանավորվել այլ ակումբ տեղափոխվելու հարցում: Հունգարական ակումբը Գոմեշին ձեռք բերելու հիմնական թեկնածուներից է:
Հունիսի 27-ին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ «Նոա Հոլդինգը» գնել է «Դեբրեցեն» ակումբը: Այժմ հայկական և հունգարական թիմերը միևնույն սեփականատերերն ունեն, այդ պատճառով սպասվում է, որ ակտիվորեն կհամագործակցեն: Գոմեշը կարող է դառնալ այդ թիմերի միջև առաջին տրանսֆերը:
Սանան 2020 թվականին է Պորտուգալիայից տեղափոխվել «Նոա»: 2 տարում պաշտպանը մասնակցել է 52 խաղի, դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 2022 թվականից Գոմեշը սկսել է հրավիրվել Գվինեա-Բիսաուի ազգային հավաքական և արդեն մասնակցել է 3 խաղի:


