«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինիսինյեն «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում հետաքրքիր կերպով է արտահայտել իր ոգեշնչումն ու սերը նեապոլցիների լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հանդեպ, որն օրեր առաջ է հեռացել կյանքից:
Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում իտալացին ներկայացավ նոր դաջվածքով. Ինսինյեի ձախ ոտքին Մարադոնայի պատկերն էր դաջված:

Հիշեցնենք, որ Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 7 մրցաշրջան, ու անցկացրած 259 խաղում խփել է 115 գոլ:

