Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Միլանի «Ինտերը» կընդունի Բերգամոյի «Ատալանտային»: Գործող գավաթակիր «Ինտերի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր». Օնանա, Դարմիան, Դե Վրեյ, Աչերբի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Գոսենս, Լուկակու, Մարտինես:
«Ատալանտա». Մուսո, Սկալվինի, Ջիմսիթի, Տոլոյ, Մելե, Կոպմեյներս, Դե Ռուն, Հատեբոր, Պաշալիչ, Բոգա, Սապատա:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


