Logo

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

00:57 / 07.05.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Դիմակայության պատասխան խաղի հիմնական ժամանակում հաղթող չեղավ` 3-3։

«Ներաձուրին» առաջին խաղակեսից հետո Լաուտարո Մարտինեսի ու Հաքան Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն կատալոնական ակումբը կարողացավ հետ բերել կորցրածը. աչքի ընկան Էրիկ Գարսիան ու Դանի Օլմոն։

88-րդ րոպեին Ռաֆինյան առաջ մղեց արդեն «Բլաուգրանային», սակայն ավելացված երրորդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին փրկեց «Ինտերին»՝ 3-3։

Դիմակայության առաջին խաղը կողմերը նույն հաշվով էին ավատել։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, հասանելի է նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ