Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլում մեկնարկելու է Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղով:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Հենրիխ Մխիթարյանը բացակայում է։
«Ինտեր». Հանդանովիչ, Շկրինյար, Դե Վրեյ, Բաստոնի, Դումֆրիս, Գոսենս, Բարելա, Բրոզովիչ, Չալհանօղլու, Լաուտարո Մարտինես, Ջեկո։
«Բավարիա». Նոյեր, Պավար, Դե Լիխտ, Լուկաս Էռնանդես, Ալֆոնսո Դևիս, Կիմիխ, Զաբիտցեր, Մյուլեր, Գնաբրի, Կոման, Մանե։
«Ինտեր» - «Բավարիա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ինտերի» ու «Բավարիայի» հետ C խմբում ընգրկվել են նաև կատալոնական «Բարսելոնան» ու չեխական «Վիկտորիա Պլզենը»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընդգրկված է միլանյան ակումբի հայտացուցակում: