Logo

«Ինտերը» պատրաստվում է ևս մեկ տրանսֆեր իրականացնել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 20.07.2022• ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերը» սերբ կենտրոնական պաշտպան Նիկոլա Միլենկովիչի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար պաշտոնական բանակցություններ է սկսել «Ֆիորենտինայի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ինտերը» «Տորինոյի» բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերի գործարքը ձախողելուց հետո կենտրոնացել է Միլենկովիչի տրանսֆերն իրականացնելու վրա: Հիշեցնենք, որ Բրեմերը «Յուվենտուս» տեղափոխվելու համար հուլիսի 20-ին ժամանել է Թուրին:

Նիկոլա Միլենկովիչը 2017 թվականի ամռանն է սերբական «Պարտիզանից» 5,50 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ֆիորենտինա»: 24-ամյա սերբ կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «մանուշակների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Ինտերն» այս ամռանն արդեն ձեռք է բերել դարպասապահ Անդրե Օնանային, պաշտպան Ռաուլ Բելանովային, կիսապաշտպաններ Քրիստյան Ասլանիին, Հենրիխ Մխիթարյանին և հարձակվող Ռոմելու Լուկակուին: Բելանովան, Ասլանին և Լուկակուն վարձավճարով են տեղափոխվել «Ինտեր»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ