Logo

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Անգլիայում

21:28 / 10.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Դիեգո Գոմեսը կարիերան շարունակելու է «Բրայթոնում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Պարագվայցի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմը կհամալրի 2025 թ. հունվարի 1-ին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, «Բրայթոնը» 21-ամյա Գոմեսի տրանսֆերի համար վճարել է 13 միլիոն եվրո։

Գոմեսն «Ինտեր Մայամիում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 40 խաղում խփել 7 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նա 2022 թ. սեպտեմբերից հրավիրվում է Պարագվայի ազգային հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա