MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Քոլամբուս Քրյուին»։
Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել են կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։ Ալբան դեղին քարտ է ստացել վերջնամասում և բաց կթոնի հաջորդ հանդիպումը։ Արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը չեն մասնակցել հանդիպմանը, քանի որ իրենց հավաքականների ճամբարում են և պատրաստվում են հունիսի 20-ին մեկնարկող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 20 խաղից հետո 41 միավորով Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարն է։
MLS-ի կանոնավոր առաջնություն
«Ինտեր Մայամի» - «Քոլամբուս Քրյու»՝ 2-1
Այան Ֆրայ, 10, Լեոնարդո Կամպանա, 21 – Չուչո Էրնանդես, 40


