Logo

«Ինտեր Մայամիի» համասեփականատերը լավատես է Մեսիի ապագայի հարցում

16:55 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը խոսել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի ապագայի մասին:

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Մեսին կբացի մեր նոր արենան 2026 թվականին: Մինչմրցաշրջանային հատվածում ես խոսել եմ Լեոյի հետ: Քանի Մեսիի առողջությունը թույլ է տալիս, նրան տեսնելու ենք մեր ակումբի համազգեստով: Լավատես եմ նրա ապագայի հարցում»,- 61-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյկոբսը:

Ավելի վաղ Արգենտինայի հավաքականի ավագը չէր բացառել, որ կմնա թիմում մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա