Logo

«Ինտեր Մայամին» առանց Մեսիի չի հաղթել

10:15 / 24.08.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 28-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով է ավարտել «Դիսի Յունայթեդի» դեմ խաղը:

Խավյեր Մասկերանոյի թիմի հայտացուցակից բացակայել է Լիոնել Մեսին: Մայամիի թիմից 64-րդ րոպեին պատասխան գոլը խփել է արգենտինացի կիսապաշտպան Բալտասար Ռոդրիգեսը, որին փոխանցում է կատարել նրա հայրենակից Ռոդրիգո դե Պոլը:

«Ինտեր Մայամին» 25 խաղից հետո 46 միավորով 8-րդն է, «Դիսի Յունայթեդը»` 28 հանդիպումից հետո 21 միավորով 29-րդը:

MLS-ի կանոնավոր առաջնություն, 28-րդ տուր

«Դիսի Յունայթեդ» - «Ինտեր Մայամի»` 1-1

Ջեքսոն Հոփկինս, 13 - Բալտասար Ռոդրիգես, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ