Logo

«Ինտեր Մայամին» առանց Մեսիի պարտվեց U.S. Open Open Cup-ի եզրափակիչում

10:46 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Գիշերը կայացած U.S. Open Cup-ի եզրափակիչում «Ինտեր Մայամին» 1-2 հաշվով պարտվեց «Հյուսթոն Դինամոյին»։

Ֆորտ-Լոդերդեյլում կայացած եզրափակիչի հաշիվը բացվեց 24-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ «Հյուսթոն Դինամոյի» կիսապաշտպան Գրիֆին Դորսին։ 9 րոպե անց կիսապաշտպան Ամին Բասին մեծացրեց «Հյուսթոն Դինամոյի» առավելությունը։ «Ինտեր Մայամին» միայն ավելացված ժամանակում կարողացավ կրճատել հաշիվը։ Միակ գոլը խփեց Ժոզեֆ Մարտինեսը։

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին մկանային վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել խաղին։ Արգենտինացին բաց թողեց երրորդ անընդմեջ հանդիպումը։ Մեսիի բաց թողած նախորդ երկու խաղում նույնպես «Ինտեր Մայամին» չէր կարողացել հաղթել՝ վաստակելով մեկ միավոր։

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամին» 32 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 14-րդ տեղը։ Դևիդ Բեքհեմի ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 1-ին՝ հանդիպելով «Նյու Յորք Սիթիին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ