Ամերիկյան «Ինտեր Մայամին» ավարտել է ելույթը ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում MLS-ի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը հաղթել էր նաև առաջին հանդիպումը (2-1)։
Հյուրերը հեղինակության գոլը խփել են 86-րդ րոպեին, երբ ասիստի հեղինակ է դարձել վնասվածքից վերջերս ապաքինված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ 78-րդ րոպեին «Ինտեր Մայամին» 10 ֆուտբոլիստով է մնացել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հեռացման պատճառով։
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղացել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Կիսաեզրափակիչում «Մոնտերեյի» մրցակիցը կլինի ամերիկյան «Քլոամբուս Քրյուն», որը երկու խաղերի արդյունքում պայքարից դուրս է թողել մեքսիկական «Տիգրեսին» (1-1, 2-1)։
ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Մոնտերեյ» - «Ինտեր Մայամի»՝ 3-1
Բրանդոն Վասկես, 31, Գերման Բերտերամե, 58, Խեսուս Գալարդո, 64 – Դիեգո Գոմես, 89
Հեռացում՝ Ժորդի Ալբա, 78 («Ինտեր Մայամի»)


