Logo

«Ինտեր Մայամիի» կազմը համալրվել է ևս մեկ արգենտինացի ֆուտբոլիստով

10:29 / 11.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Արգենտինացի կիսապաշտպան Բալտասար Ռոդրիգեսը կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում», հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Արգենտինայի Մ23 հավաքականի ֆուտբոլիստը «Ռասինգից» է վարձակալական հիմունքով տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Ֆլորիդան ներկայացնող թիմն իրավունք ունի գնելու երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Արգենտինական ակումբում Ռոդրիգեսը 68 խաղում 7 գոլ է խփել ու կատարել է 4 ասիստ:

Բալտասար Ռոդրիգեսը Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմի 9-րդ արգենտինացի ֆուտբոլիստն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա