Logo

«Ինտեր Մայամին» հաստատեց Լիոնել Մեսիի տեղափոխությունը

22:34 / 15.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որով հաստատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերը:

«Այո՛, տղանե՛ր, կտեսնվենք Մայամիում»,- հայտարարել է Մեսին տեսանյութում:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում և ամերիկյան թիմում կխաղա «10» համարի մարզազգեստով:

36-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել էր ՊՍԺ-ի կազմում, որտեղ տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած 18 տարիներից հետո:

2022/23 մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ