MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել «Օռլանդո Սիթիին»։ Օռլանդոյում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
«Ինտեր Մայամին» խաղացել է առանց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի, որն ապաքինվում է վնասվածքից։
«Ինտեր Մայամիի» 5-խաղյա հաղթական շարքն ընդհատվեց, Մայամիի թիմը 14 հանդիպումից հետո 28 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում գտնվող «Ցինցինատին» 13 հանդիպումից հետո ունի 27 միավոր։ «Օռլանդո Սիթին» 12 խաղում վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։


