«Ինտեր Մայամին» նվաճել է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոնական տիտղոսը:
Եզրափակիչում Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»:
Դեկտեմբերի 6-ին էլ «Ինտեր Մայամին» MLS-ի եզրափակիչում կմրցի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն «Վանկուվերի» դեմ:
MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ
«Ինտեր Մայամի» - «Նյու Յորք Սիթի»` 5-1
Տադեո Ալենդե, 14, 23, 89, Մատեո Սիլվետի, 67, Տելասկո Սեգովիա, 83 - Ջասթին Հաք, 37


