Ամերիկյան «Ինտեր Մայամին» ավարտել է պայքարը MLS-ի փլեյ-օֆֆում:
Կանոնավոր առաջնության չեմպիոնը 1/8 եզրափակիչի երրորդ խաղում տանը 2-3 հաշվով պարտվել է «Ատլանտա Յունայթեդին»: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և պարագվայցի կիսապաշտպան Մաթիաս Ռոխասը:
Հյուրերը հաղթական գոլը խփել են 76-րդ րոպեին: Դիմակայության առաջին խաղում «Ատլանտան» տանը հաղթել էր 2-1, նույն հաշվով երկրորդ խաղում «Ինտեր Մայամին» էր հաղթել:
MLS-ի փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ, երրորդ խաղ
«Ինտեր Մայամի» - «Ատլանտա Յունայթեդ»` 2-3
Մաթիաս Ռոխաս, 17, Լիոնել Մեսի, 65 - Ջամալ Թյարե, 19, 21, Բարտոժ Սլիժ, 76