MLS-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» ու հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունվարի 1-ը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում հանդես է գալիս 2024թ. հունվարից, 87 խաղում գրանցել է 42 գոլ ու 29 ասիստ։


