Իտալիայի առաջնության 21-րդ տուրում կկայանա միլանյան դերբի. փոխչեմպիոն «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կընդունի գործող չեմպիոն «Միլանին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Ինտեր». Օնանա, Շկրինիար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Դիմարկո, Չալհանօղլու, Բարելա, Մխիթարյան, Ջեկո, Լաուտարո Մարտինես:
«Միլան». Տետերուշանու, Կյաեր, Գաբիա, Կալուլու, Կալաբրիա, Թեո Էրնանդես, Մեսիաս, Տոնալի, Կրունիչ, Օրիգի, Ժիրու:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


