Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 4-ին կայացան խմբային փուլի երրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:
C խմբում ընդգրկված Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնային»: Իտալական ակումբի հաղթական գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց 28-ամյա կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:
«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» 5-0 հաշվով հաղթել էր չեխական «Վիկտորիա Պլզենին»:
«Բավարիան» 9 միավորով խմբի առաջատարն է, «Ինտերը» 6 միավորով 2-րդն է, «Բարսելոնան» ունի 3 միավոր, իսկ չեխական թիմը կրել է 3 պարտություն:
B խմբում 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բելգիական «Բրյուգեն»՝ տանը 2-0 հաշվով առավելության հասնելով Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:
Խմբի մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով ուժեղ գտնվեց Լևերկուզենի «Բայերից»:
«Բրյուգեն» 9 միավորով խմբի առաջատարն է, «Բայերը», «Պորտուն» և «Աթլետիկոն» 3-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը:
A խմբում անգլիական «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին», իսկ իտալական «Նապոլին» հյուրընկալվելիս շանս չտվեց հոլանդական «Այաքսին»՝ 6-1:
«Նապոլին» 9 միավորով առաջատարն է, «Լիվերպուլը» 6 միավորով 2-րդն է, «Այաքսը» 3 միավոր ունի, «Ռեյնջերսը» պարտվեց երրորդ խաղում:
D խմբում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ու Լոնդոնի «Տոտենհեմը»: Ավելի վաղ խմբի մյուս խաղում ֆրանսիական «Մարսելը» 4-1 հաշվով հաղթել էր Լիսաբոնի «Սպորտինգին»:
«Սպորտինգը» 6 միավորով առաջատարն է, «Տոտենհեմն» ու «Այնտրախտն» ունեն 4-ական միավոր, «Մարսելը»` 3:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր
A խումբ
«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1-6 (տեսանյութ)
Մոհամեդ Կուդուս, 9 - Ջակոմո Ռասպադորի, 18, 47, Ջովանի Դի Լորենցո, 33, Պյոտր Զելինսկի, 45, Խվիչա Կվարացխելյա, 63, Ջովանի Սիմեոնե, 81
Հեռացում՝ Դուշան Տադիչ, 73 («Այաքս»)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 2-0 (տեսանյութ)
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 7, Մոհամեդ Սալահ, 53
B խումբ
«Բրյուգե» (Բելգիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2-0 (տեսանյութ)
Կամալ Սովա, 36, Ֆերան Ժուտգլա, 62
Չիրացված 11-մետրանոց` Անտուան Գրիզման, 76 («Աթլետիկո»)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)՝ 2-0 (տեսանյութ)
Զայդու Սանուսի, 69, Վենդերսոն Գալենո, 86
C խումբ
«Ինտեր» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1-0 (տեսանյութ)
Հաքան Չալհանօղլու, 45+2
«Բավարիա» (Գերմանիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 5-0 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 7, 50, Սերժ Գնաբրի, 13, Սադիո Մանե, 21, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 59
D խումբ
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0-0 (տեսանյութ)
«Մարսել» (Ֆրանսիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 4-1 (տեսանյութ)
Ալեքսիս Սանչես, 13, Ամին Հարիթ, 16, Լեոնարդո Բալերդի, 28, Չանսել Մբեմբա, 84 - Ֆրանսիշկու Տրինկան, 1
Հեռացում՝ Անտոնիո Ադան, 23 («Սպորտինգ»)


