Մարսելի «Օլիմպիկի» եզրային հարձակվող Լուիս Էնրիկեն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, գրում է Foot Mercato-ն:
Միլանյան ակումբը և 23-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել են պայմանագրի կետերը:
Այժմ «ներաձուրիին» մնում է համաձայնության հասնել ֆրանսիական ակումբի հետ: Պարգևավճարների հետ միասին «Մարսելը» պահանջում է 30-35 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին բրազիլացուն հաճախ օգտագործել է լատերալի դիրքում: Չնայած նոր դիրքում խաղալուն, Էնրիկեն 32 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 8 ասիստ:


