Logo

«Ինտերի» առանցքային ֆուտբոլիստը կրկին վնասվածք է ստացել

17:37 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն Թուրքիայի հավաքականի կազմում Ուելսի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում (0-0) վնասվածք է ստացել և հարկադրված փոխարինվել:

Sky Sport Italia-ի տեղեկություններով` 30-ամյա ֆուտբոլիստը նախնական բուժզննում է անցել Թուրքիայում, բացառվել է ազդրի մկանային պատռվածքը:

Չալհանօղլուն կվերադառնա Միլան և կանցնի ծավալուն հետազոտություններ: Կիսապաշտպանը երկու շաբաթ առաջ էր ապաքինվել թեթև վնասվածքից և շարք վերադարձել:

Ընթացիկ մրցաշրջանում Չալհանօղլուն իտալական գրանդի կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ