Logo

«Ինտերի» երկրպագուները Կոնտեին համոզում են վերադառնալ

23:51 / 12.03.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ Միլանի «Ինտեր»:

Calciomercato-ի տեղեկություններով՝ Իտալիայի փոխչեմպիոնի բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում 53-ամյա մասնագետին կոչ են անում վերադառնալ: Նման տարբերակ դիտարկում է նաև միլանյան ակումբի ղեկավարությունը:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Նրա գլխավորությամբ թիմն Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղն ու առաջատար «Նապոլիին» զիջում է 18 միավոր:

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն «Ինտերում» աշխատել է 2019-2021թթ.: Նրա գլխավորությամբ միլանյան գրանդը 2020/21 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա