Logo

Երկու ֆուտբոլիստ կհեռանա «Ինտերից»

14:08 / 29.04.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը և կիսապաշտպան Ստեֆանո Սենսին 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Երկու ֆուտբոլիստներն էլ միլանյան ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում. նրանց համաձայնագրերը «Ներաձուրիի» հետ ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին։

Չիլիացի Սանչեսն «Ինտերում» խաղացել էր նաև 2020-22 թթ., ինչից հետո 1 տարով տեղափոխվեց ֆրանսիական «Մարսել», սակայն 2023 թ. ամռանը վերադարձավ Ա սերիայի նորընծա չեմպիոնի շարք։ 35-ամյա ֆուտբոլիստը «Ինտերում» 139 խաղում խփել է 24 գոլ, կատարել 27 արդյունավետ փոխանցում։

Ստեֆանո Սենսին «Ինտերի» գույները պաշտպանում է 2019 թ. հուլիսից, 56 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա իտալացին նախորդ ձմռանը մոտ էր անգլիական «Լեսթեր» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ. ֆուտբոլիստը ձախողել էր բուժզննումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա