Միլանի «Ինտերի» հարձակվողներ Մարկո Առնաուտովիչն ու Խոակին Կոռեան մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` «Ներաձուրին» չի երկարաձգելու ֆուտբոլիստների` 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրերը։ Նրանք Իտալիայի չեմպիոնի կազմը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում։
Ավստրիացի Առնաուտովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից, 43 խաղում դարձել 8 գոլի ու 3 ասիստի հեղինակ։ Արգենտինացի Կոռեան միլանյան գրանդ է տեղափոխվել 2021 թ. ամռանը, մասնակցել է 80 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել 10 անգամ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։