Միլանի «Ինտերը» դեկտեմբերի 28-ին կանցկացնի 2025 թ. վերջին հանդիպումը և Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում մրցակցի դաշտում կմրցի «Կալյարիի» դեմ։
Sky Sports-ը ներկայացրել է «Ներաձուրիի» հավանական մեկնարկային կազմը։
Դարպասապահ. Յան Զոմեր։
Պաշտպաններ. Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան Դե Վրեյ, Յան Բիսեկ, Դենզել Դումֆրիս, Ֆեդերիկո Դիմարկո։
Կիսապաշտպաններ. Հական Չալհանօղլու, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան։
Հարձակվողներ. Մարկուս Թյուրամ, Լաուտարո Մարտինես։
«Կալյարի» - «Ինտեր» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին, կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։