Միլանի «Ինտերն» ընկերական խաղում 6-1 հաշվով հաղթել է իտալական C Սերիան ներկայացնող «Պրո Սեստո» թիմին: «Ներաձուրիների» կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ խփել են Հաքան Չալհանօղլուն, Խոակին Կորեան, Ռաուլ Բելանովան և Միլան Շկրինիարը:
«Ինտերի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» հուլիսի 30-ին Չեզենայում ընկերական խաղ կանցկացնի ֆրանսիական «Լիոնի» հետ:


