Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հայտացուցակը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղի համար:
Միլանյան գրանդի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտավորել է 23 խաղացողների, որոնց թվում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր» - «Բավարիա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ «Ինտերի» ու «Բավարիայի» հետ C խմբում են ընգրկվել չեխական «Վիկտորիա Պլզենը» և կատալոնական «Բարսելոնան»:
«Միլան» - «Ինտեր». հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ Corriere dello Sport-ի


