Իտալական «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի համաձայն՝ Խորվաթիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 18 միլիոն եվրո։
2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 2015 թվականին Զագրեբի «Դինամոյից» էր տեղափոխվել «Ինտեր», որի կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից «Ալ Նասրում» է խաղում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։


