Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում կմրցի Ա սերիայի նորեկ «Կալյարիի» հետ: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում է:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:
«Ինտեր». Յան Զոմեր, Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Ֆրեյ, Մատեո Դարմիան, Դենզել Դումֆրիս, Ֆեդերիկո Դիմարկո, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան, Հաքան Չալհանօղլու, Լաուտարո Մարտինես, Մարկուս Թյուրամ:
Հիշեցնենք, որ «Կալյարին» Կլաուդիո Ռանյերիի գլխավորությամբ մեկ տարի անց վերադարձել է Ա սերիա, իսկ առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Տորինոյի» հետ:


