Logo

«Ինտերի» նախագահ. ««Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ»

10:56 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»:

«Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում:

Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել:

Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր ուժ է դարձրել: Ինձ համար նա դեռ երիտասարդ մարզիչ է, որն արդեն ահռելի փորձ ունի:

Վստահ եմ, որ մենք կպայմանավորվենք նոր պայմանագրի շուրջ», - հանրահայտ ֆունկցիոների խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Ներաձուրին» Ա սերիայի առաջատարն է, իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կխաղա «Բարսելոնայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ