Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան կոչ է արել Ա Սերիայի ներկայիս ակումբների քանակը կրճատել` 20-ից դարձնելով 18, հաղորդում է Ալֆրեդո Պեդուլայի կայքը:
Մարոտան պնդում է, որ այդ քայլը կօգնի պարզեցնել խաղային օրացույցն ու թեթևացնել ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը:
«Օրացույցն ավելի լավ համակարգման կարիք ունի: Կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր՝ ներքին լիգաներից մինչև ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ: Վաղ թե ուշ մենք պետք է ավելի շատ ներդաշնակություն գտնենք: Օրինակ՝ սա իմ անձնական տեսակետն է. ես կողմ եմ Ա Աերիան 20 ակումբի փոխարեն 18-ով անցկացնելուն:
Փոքր ակումբները կարող են ցանկանալ հավատարիմ մնալ 20-ով համակարգին, բայց ես հաճախ ասում եմ նրանց՝ երբ մեծ թիմերը լավ են հանդես գալիս, իտալական ֆուտբոլը նույնպես զարկ է ստանում: Եթե մենք հաղթանակներ ունենանք, որոնք վերածվեն ավելի մեծ եկամուտների, այդ գումարը հետագայում կվերադարձվի ներքին շուկա»,- ասել է Մարոտան: