Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին։
«Չեմ կարծում, որ հունվարին որևէ տրանսֆեր կիրականացնենք։ Ունենք մրցունակ կազմ, որը համապատասխանում է մեր նպատակներին։ «Ինտերը» խաղամակարդակի որոշակի մակարդակ ունի։ Ըստ իս` ոչինչ չենք փոխի թիմում, քանի որ այն ապագայի համար մեծ հույս է տալիս»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ներաձուրին» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 37 միավորով երրորդ տեղում է։ Գործող չեմպիոնն առաջատար «Ատալանտային» զիջում է 3 միավոր, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել։