Միլանի «Ինտերի» և Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Գուարինը խոստովանել է, որ դարձել է ալկոհոլիկ.
«Ես ալկոհոլիկ եմ և խոստովանում եմ դա։ Այժմ ես նաև ապաքինման փուլում գտնվող թմրամոլ եմ։ Ես ալկոհոլ օգտագործում էին նաև, երբ ակտիվ ֆուտբոլ էի խաղում։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցի սխալ որոշումներ կայացնել։ «Միլոնարիոսից» հեռանալուց հետո հասել եմ կախվածության հատակին։ Ես այլևս չէի աշխատում, կորցրի իմ ինքնագնահատականը, իմ սոցիալական փոքր շրջանակը, սիրելիների վստահությունը։
Ալկոհոլի պատճառով կորցրի կնոջս, տունս և ընտանիքս։ Շատ ցավալի էր կորցնել տունս, որը կառուցել էի գրեթե ոչնչից։ Ես հիանալի կյանքի ուղեկից ունեի` իմ երեք երեխաների մայրը։ Նրան իր կյանքի հետագա ընթացքում միայն ամենայն բարիք եմ մաղթում։ Հուսով եմ` մի օր կինս ինձ կների»,- մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Ֆրեդի Գուարինը կարիերան ավարտել է 2021 թ. հուլիսին։ Նա «Ինտերում» հանդես է եկել 2012-16 թթ.` 141 խաղում դառնալով 22 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա վերջին ակումբը եղել է կոլումբական «Միլոնարիոսը»։