Logo

«Ինտերի» պաշտպանը՝ «Նապոլիի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին

23:17 / 09.02.2023ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարծիք է հայտնել Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» հետ չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ:
 
««Ինտերն» այս մրցաշրջանում չի ցուցադրում իր ուժերի առավելագույնը, այդ պատճառով էլ այդքան մեծ է միավորների տարբերությունն առաջատարի հետ, սակայն նրանց դեմ խաղում ցույց տվեցինք, որ կարող ենք մրցակցել ցանկացած թիմի հետ:  

Մեր թիմը շարունակում է զարգանալ: Տարբերությունը հսկայական է, սակայն շարունակում ենք երազել Սկուդետոն նվաճելու մասին»,- իտալացու խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Նապոլին» 56 միավորով առաջատարն է ու երկրորդ տեղում գտնվող «Ինտերին» գերազանցում է 13 միավորով: 16-րդ տուրում կայացած խաղում միլանյան գրանդը տանը նվազագույն հաշվով հաղթել էր Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ