Մայամիի «Ինտերի» ֆուտբոլիստ Բրեկ Շին զարմացրել է խաղընկերներին:
Ամերիկյան թիմի մարզման ժամանակ խաղադաշտին մոտ օձ է նկատվել: Շին բաց ձեռքերով բռնել է օձին ու փոխանցել ակումբի աշխատակցին:
«Ընդհանրապես, գերադասում եմ մանրամասներ չհայտնել ակումբի ներքին կանոնակարգի մասին, սակայն վստահեցնում եմ, որ Բրեկն 90 րոպեի ընթացքում ՄԼՍ-ի ամենաշատ օձ բռնած խաղացողն է»,- հումորով արձագանքել է թիմի վերլուծական բաժնի ղեկավար Սեմ Գրեգորին:
Հիշեցնենք, որ Մայամիի «Ինտերի» սեփականատերն է հանրահայտ Դևիդ Բեքհեմը:
We can confirm 🐉 https://t.co/QfflulFN0V pic.twitter.com/EEqwYrl6GP
— Inter Miami CF (@InterMiamiCF) January 20, 2022