Logo

«Ինտերն» արտագնա հաղթանակ տարավ և շարունակում է չեմպիոնական պայքարը

22:15 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

«Ներաձուրիի» գոլերը խփեցին Նիկոլա Զալևսկին ու Քրիստիան Ասլանին։

Միլանյան գրանդից հանդիպումը մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 77 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Նապոլին», որն այս տուրում դեռ պետք է մրցի «Ջենոայի» դեմ։ «Տորինոն» 11-րդն է և 44 միավոր ունի։

Իտալիայի Ա Սերիա, 36-րդ տուր

«Տորինո» - «Ինտեր»` 0-2

Նիկոլա Զալևսկի, 14, Քրիստիան Ասլանի, 50 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ