Իտալիայի գավաթակիր «Ինտերն» այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամի տեղափոխության մասին, հայտնում է Sky Sport Italia-ն:
25-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիային» հրաժեշտ տալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի իտալական գրանդ: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն «Ինտերում» կվաստակի տարեկան 6,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի ավագ որդին «Բորուսիայում» խաղում էր 2019 թվականի հուլիսից: Ավարտված մրցաշրջանում Թյուրամը գերմանական ակումբի կազմում անցկացրած 32 խաղում դարձել էր 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: