Logo

«Ինտերն» ու «Ալ Նասրը» մեկական գոլ խփեցին

16:15 / 27.07.2023• Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր «Ինտերը» Ճապոնիայում ընկերական խաղ անցկացրեց Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ: Գրանցվեց 1-1 հաշիվը։

«Ալ Նասրի» կազմում 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Սաուդյան Արաբիայի հավաքականի եզրային հարձակվող Աբդուլռահման Ղարեբը: «Ինտերի» պատասխան գոլը 44-րդ րոպեին խփեց թիմի նորեկ, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին:

Խաղին չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ունի մեջքի ցավեր: «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ապահովության համար հանգիստ է տրամադրել 34-ամյա կիսապաշտպանին:

«Ալ Նասրի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:

Ընկերական հանդիպում

«Ինտեր» (Իտալիա) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)՝ 1-1 (տեսանյութ)

Դավիդե Ֆրատեզի, 44 - Աբդուլռահման Ղարեբ, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ