Միլանի «Ինտերը» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագրով տարեկան 8 միլիոն եվրո առաջարկել աշխարհի չեմպիոնին։ Այնուամենայնիվ, կողմերը վստահ են, որ շուտով կկարողանան պայմանավորվել։
Մարտինեսը 2018 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում անցկացրել է 267 հանդիպում, դարձել 124 գոլի ու 41 ասիստի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Transfermarkt-ը 110 միլիոն եվրո է գնահատում հարձակվող տրանսֆերային արժեքը։


