Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան հայտարարել է, որ «Ինտերն» ու «Միլանը» համաձայնության են հասել Ջուզեպե Մեացայի անվան «Սան Սիրոն» գնելու հարցում, հայտնում է ANSA-ն:
«Սեպտեմբերի 17-ին կդիմենք քաղաքի խորհուրդ՝ «Սան Սիրոյի» վաճառքի համար, քանի որ համաձայնության ենք հասել ակումբների հետ»,- ասել է քաղաքապետը:
Ակնկալվում է, որ իտալական քաղաքի ղեկավարությունը ստադիոնի վաճառքը կհաստատի մինչև սեպտեմբերի վերջ:


