Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չհաղթեց «Լացիոյին»` 2-2։
«Ներաձուրին» հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա վինգեր Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։
Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։
Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցելով «Պարմայի» դեմ խաղում։
«Նապոլին» վերջին տուրից առաջ 79 միավորով առաջին տեղում է, «Ինտերը»` 78 միավորով երկրորդը։ «Լացիոն» ունի 65 միավոր և 6-րդն է, «Պարման» 33 միավորով 16-րդն է։
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին ուղեգրի համար պայքարող «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին», «Ռոման»` 3-1 «Միլանին»։
«Յուվենտուսը» 67 միավորով չորրորդ տեղում է, «Ռոման» 66 միավորով 5-րդն է։ «Միլանը» 60 միավոր է հավաքել և 9-րդն է, «Ուդինեզեն» 44 միավորով 12-րդ տեղում է։
«Ռոսոներին» կորցրեց 2025/26 մրցաշրջանում եվրագավաթային մրցաշարի մասնակցելու տեսական հնարավորությունը:
Իտալիայի Ա Սերիա, 37-րդ տուր
«Ինտեր» - «Լացիո»` 2-2 (տեսանյութ)
Յան Բիսեկ, 45+2, Դենզել Դյումֆրիս, 80 - Պեդրո, 72, 90 (11մ)
«Պարմա» - «Նապոլի»` 0-0
«Ռոմա» - «Միլան»` 3-1 (տեսանյութ)
Ջանլուկա Մանչինի, 3, Լեանդրո Պարեդես, 58, Բրայան Քրիստանտե, 87 - Ժոաու Ֆելիքս, 39
Հեռացում` Սանտիագո Խիմենես, 21 («Միլան»)
«Յուվենտուս» - «Ուդինեզե»` 2-0 (տեսանյութ)
Նիկոլաս Գոնսալես, 61, Դուշան Վլահովիչ, 88
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Կարդացեք նաև՝