Իտալիայի չեմպիոն «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
Իտալացի 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից:
Ինձագիի գլխավորությամբ «Ներաձուրին» նաև երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը: 2022/2023 մրցաշրջանում էլ միլանյան գրանդը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հիշեցնենք, որ «Ինտերում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:


