Logo

«Ինտերն» ունի նորեկ

00:02 / 13.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի գավաթակիր «Ինտերի» կազմը համալրել է գերմանացի պաշտպան Յան Բիսեկը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Միլանյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք է բերել դանիական «Օրհուսից»՝ վճարելով 7 միլիոն եվրո: «Ինտերի» հետ Բիսեկի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Ավարտված մրցաշրջանում պաշտպանն «Օրհուսի» կազմում անցկացրել էր 35 խաղ, խփել 5 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ